Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հյուրընկալել է չինացի գործարարների

20.01.2025

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի միջազգային առևտրի պալատի խորհրդի անդամ, ներդրումների և առևտրի կոմիտեի նախագահ Հայկ Մարգարյանին և չինական «Ցզյացզի» ներմուծման և արտահանման ընկերության ներկայացուցիչներին՝ գլխավոր տնօրեն Վան Պինգի գլխավորությամբ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են գործարար կապերի և համագործակցության հաստատմանն ու ամրապնդմանն առնչվող հարցեր։
«Մեզ համար առաջնային է ներդրումների ներգրավումը, այդ առումով ջանք չենք խնայի և կանենք հնարավորը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը գործնական փուլ տեղափոխելու, տեղի գործարարների համար արտերկրի գործարարների հետ համագործակցության հարթակ ձևավորելու նպատակով։ Կարծում եմ՝ կհաջողենք, քանի որ կան հստակ նախադրյալներ՝ մարզն ունի ներուժ, իսկ Կառավարությունը ներդրողների և նոր ծրագրեր իրականացնողների համար պետական աջակցության մի շարք ծրագրեր է իրականացնում, որոնցից օգտվելը նշանակում է փոխշահավետ համագործակցություն»,- նշել է Շիրակի մարզպետը՝ վստահեցնելով, որ կաջակցի չինացի գործարարներին Շիրակի մարզի բիզնես միջավայրին ծանոթանալու, իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները տեղում ստանալու գործում:
Չինացի գործարարները շնորհակալություն են հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ հետաքրքրված են Հայաստանով և Շիրակի մարզով, առաջիկայում պատրաստ են հանդես գալ կոնկրետ ծրագրերով ու նախաձեռնություններով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-20 18:04:50