Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հետևել է Գյումրու ծննդատան նոր կառուցվող մասնաշենքի շինաշխատանքների ընթացքին

22.01.2025

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ եղել է Գյումրու ծննդատան նոր կառուցվող մասնաշենքում։
«Գյումրի բժշկական կենտրոնի» տնօրեն Արմեն Իսահակյանի ուղեկցությամբ մարզպետը դիտարկել է արդեն իրականացված աշխատանքների ծավալներն ու անդրադարձել դրանց շարունակականության ապահովմանը՝ նշելով, որ Կառավարությունն այս առումով հստակ մոտեցում ունի՝ 2025-ին շինաշխատանքները կշարունակվեն։
Նշենք, որ ծննդատան շինարարությունն իրականացվել է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով, շենքը եռահարկ է, ունի նկուղային հարկ։ Հիմնադրամի կողմից պայմանագրով նախատեսած աշխատանքների ավարտից հետո, շարունակությունը կիրականացվի պետական միջոցներով։
Ծրագրի ընդհանուր արժեքը 499 մլն 750 հազար դրամ է, 2024-ին իրականացվել է 124 մլն 750 հազար դրամի աշխատանք։
Մարզպետն այնուհետև եղել է «Գյումրի բժշկական կենտրոնի» ավստրիական մանկական բաժանմունքում, որտեղ փոխտնօրեն Կարեն Գևորգյանը ներկայացրել է հաստատության աշխատանքները։ Մարզպետը շրջել է հիվանդանոցում, ծանոթացել մանկական բաժանմունքի գործունեությանն ու մատուցվող ծառայություններին։
Կարևորելով երեխաների առողջությունն ու նրանց նկատմամբ սրտացավ ու հոգատար վերաբերմունքը՝ Դավիթ Առուշանյանը բուժանձնակազմին հորդորել է զգոնություն ցուցաբերել՝ վստահեցնելով, որ ցանկացած խնդրի դեպքում, լիազորությունների շրջանակում, կաջակցի նրանց։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-12 15:33:13