Նորություններ
Բնակիչները, որպես էներգիայի հիմնական սպառող, կենսական դեր են խաղում էներգիայի աղբյուրների արդյունավետ սպառման գործում
23.01.2025

Բնակիչները, որպես էներգիայի հիմնական սպառող,կենսական դեր են խաղում էներգիայի աղբյուրների արդյունավետ սպառման գործում։
Հատկապես ձմռան ամիսներին, երբ աճում է էներգակիրներից կախվածությունը և առնչվող ծախսը, վարքագծային փոփոխությունների միջոցով առավել էներգաարդյունավետ դառնալով, բնակիչները կարող են նվազեցնել էներգիայի կորուստները և գումար տնտեսել։
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագիրը, համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, մշակել է էներգաարդյունավետության բարձրացմանն ու էներգախնայողությանը նպաստող «Քո էներգիտարանը» խորհուրդներ, որոնք միտված են բարձրացնել տնային տնտեսությունների էներգաարդյունավետությունը, ջերմային հարմարավետությունը և հաշվի են առնում կենցաղավարման սովորույթները։
Բարձրացնելով էներգաարդյունավետությունը և ընդլայնելով վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը՝ հնարավոր է ամրապնդել տնտեսությունը և բարելավել քաղաքացիների բարեկեցությունը՝ Հայաստանը դարձնելով ավելի ուժեղ և դիմակայուն։
#EnergySecureAM #USAIDArmenia #էներգիտարան