Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի մոտ քննարկվել են Գյումրու Լիսինյան 15 հասցեում սոցիալական բնակարաններ կառուցելու ծրագրի մանրամասները

23.01.2025

 Շիրակի մարզպետի մոտ քննարկվել են Գյումրու Լիսինյան 15 հասցեում սոցիալական բնակարաններ կառուցելու ծրագրի մանրամասները
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նախօրեին հանդիպել է «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանի գլխավորությամբ:1999 թվականից ԱՄՆ-ում և 2006-ից արդեն Հայաստանում գործող հիմնադրամի նպատակն է Հայաստանում իրականացնել մարդասիրական, կրթական, մշակութային զարգացման ծրագրեր և նպաստել Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Լիսինյան 15 հասցեում անօթևանների համար հիմնադրամի կողմից բնակարանների կառուցման ծրագրին առնչվող հարցեր։
«Անչափ կարևոր նախաձեռնություն եք կյանքի կոչում, դեռ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ ենք համագործակցել այս առումով և այժմ էլ նորից հաստատում եմ պատրաստակամությունս՝ մենք ջանք չենք խնայի այս ծրագրի իրականացմանն աջակցելու հնարավորությունների սահմանում։ Երբ խոսքը այնքան բարդ խնդրի մասին է, ինչպիսին անօթևանությունն է, ապա բոլորս պետք է մեկտեղենք մեր աշխատանքները, քանի որ արդյունքում 27 ընտանիք հնարավորություն կունենա ավելի լավ պայմաններում ապրել, իսկ սոցիալական մյուս բաղադրիչով էլ կստեղծվեն աշխատատեղեր»,- նշել է Շիրակի մարզպետը՝ շնորհակալություն հայտնելով Փիթեր Աբաջյանին և հիմնադրամի ողջ անձնակազմին Հայաստանում և մասնավորապես, մարզում կատարած աշխատանքների համար։
Նշենք, որ այս ծրագրով սոցիալական բնակարաններ կկառուցվի 27 ընտանիքների համար, ընդհանուր արժեքը 1 մլն 200 հազար դոլար է: Սոցիալական բնակարանները կհատկացվեն միայնակ, անժառանգ, տնակում բնակվող, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին, որոնք մինչ այժմ չեն օգտվել պետական աջակցությունից։
Ծրագրի շրջանակներում «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպությունը շենքի առաջին հարկում հիմնելու է արտադրական և ուսումնական կենտրոն` ստեղծելով նոր աշխատատեղեր:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-27 14:25:03