Նորություններ
Դավիթ Առուշանյանը ներկա է գտնվել Երկրապահ կամավորականների միության Շիրակի մարզային խորհրդի ընդլայնված նիստին
24.01.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ներկա է գտնվել Երկրապահ կամավորականների միության Շիրակի մարզային խորհրդի ընդլայնված նիստին, որին մասնակցել են ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ԵԿՄ վարչության անդամներ, ազատամարտիկներ, պատանի երկրապահներ և այլ հյուրեր:
Նիստի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զինակից ընկերների և ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանի հիշատակը, որից հետո ներկայացվել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հրամանը՝ Արմեն Խաչատրյանին ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախագահ նշանակելու մասին։
Նորանշանակ ղեկավարին շնորհավորել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: Հանդիպման ավարտին ԵԿՄ մի շարք անդամներ պարգևատրվել են մեդալներով ու պատվոգրերով։