Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվել են մարզպետի խորհրդականների թափուր տեղերը զբաղեցնելու նպատակով ներկայացված դիմումները

24.01.2025

Շիրակի մարզպետի աշխատակազմում քննարկվել են մարզպետի խորհրդականների թափուր տեղերը զբաղեցնելու նպատակով ներկայացված դիմումները։
Ընդհանուր առմամբ, դիմումների քանակը եղել է 36, նրանցից 15-ը իրավաբանական, 13-ը ֆինանսական և 8-ը այլ կրթություն ունեցող մարդիկ են եղել։ 15 դիմումատուի փաստաթղթային փաթեթն է համապատասխանել ներկայացված պահանջներին։
Ըստ այդմ, խորհրդականի պաշտոն կարող են զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող (այս պարագայում իրավաբանական և ֆինանսական), հանրային ծառայության առնվազն երեք տարվա կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ ունեցող և 25 տարին լրացած անձինք:
Կարևորելով գործընթացի թափանցիկությունն ու դիմումատուների արհեստավարժության ու մասնագիտական հմտությունների օբյեկտիվ գնահատումը՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ նրանց հետ կանցկացվի նաև հարցազրույց, որից հետո կլինեն նշանակումները։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-27 14:25:03