Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հանդիպել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա», «Վեոլիա Ջուր» ընկերությունների մարզային պատասխանատուներին

27.01.2025

Այսօր Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ հանդիպել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա», «Վեոլիա Ջուր» ընկերությունների մարզային պատասխանատուների հետ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ընկերությունների աշխատանքին, նրանց կողմից իրականացվող ծրագրերին, առկա հիմնախնդիրներին վերաբերող հարցեր։
Կարևորելով մատակարար ընկերությունների անխոչընդոտ աշխատանքն ու իրականացվող ծրագրերում թերացումների բացակայությունը՝ Շիրակի մարզպետն անդրադարձել է բնակչության կողմից բարձրաձայնվող մի շարք հարցերի և հորդորել աշխատանքներում լինել առավել պատրաստակամ, ինչպես նաև վստահեցրել, որ ցանկացած խնդրի դեպքում լիազորությունների շրջանակում կաջակցի կառույցներին։
«Ես կողմ եմ անմիջական շփումներին, ազնիվ համագործակցությանը, այս սկզբունքով է լինելու իմ աշխատանքը բոլոր բնագավառներում, ձեզ հետ աշխատանքում ինձ համար առաջնայինը ֆորմալ գործակցությունը առավել գործնական դաշտ բերելն է, ինչը հնարավորություն է տալու թե մեզ, որպես պետական կառույց, թե ձեզ, որպես մատակարար կազմակերպություններ, գործակցել փոխշահավետության, օպերատիվության և կառուցողականության դաշտում։ Մեզ համար կարևոր է, որ ցանկացած ծրագրի մեկնարկից առաջ բոլոր կառույցների տեղեկատվությունը հաշվի առնվի, միմյանցից տեղեկացված լինելու դեպքում հնարավոր կլինի իրար և չխանգարել, և չհապաղել»,- նշել է Շիրակի մարզպետը՝ հավելելով, որ իր համար Շիրակում իրականացվող ծրագրի անխոչընդոտ ընթացքը սկզբունքային կարևորություն ունի։
Ընդգծելով բնակիչների համար անխափան ու որակյալ էլեկտրամատակարարման, գազամատակարարման, ջրամատակարարման կարևորությունը՝ Դավիթ Առուշանյանը կարևորել է նաև քաղաքաշինական ծրագրերում կառույցների հետ նախնական համագործակցությունը, ինչը հնարավորություն է տալու արված աշխատանքը պահպանելու և միմյանց աշխատանքին չխոչընդոտելու։
Քննարկվել են ինչպես մարզպետի աշխատակազմի, այնպես էլ համայնքների հետ համագործակցության ամրապնդմանը, շարունակականության ապահովմանն առնչվող հարցեր։
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-12 15:33:13