Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելելություն Շիրակ գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն»

28.01.2025

«Մեր բանակը երիտասարդ է, բայց երիտասարդ տարիների համար բազում փորձությունների միջով է անցել, կարողացել է փորձությունների մեջ թրծվել, կայանալ ու հասունանալ։ Խոնարհվում եմ հայրենիքի, Հայաստանի Հանրապետության, մեր պետության ու պետականության համար ընկած բոլոր հերոսների հիշատակի, նրանց ծնողների ու հարազատների առջև»,- Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյան։
ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի օրը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մարզպետի աշխատակազմի, ԱԺ պատգամավորներ Էմմա Պալյանի, Կարեն Սարուխանյանի, Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի, ուժային կառույցների ղեկավարների, զինվորականների ու ազատամարտիկների հետ այցելել է Շիրակ գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», ծաղկեպսակ ու ծաղիկներ է դրել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսների հուշակոթողներին ու շիրիմներին, հարգանքի և խոնարհումի տուրք մատուցել նրանց հիշատակին։
«Հայրենասիրությունը սկսվում է նաև դպրոցից, ուժեղ, ամուր պետություն ունենալու համար շատ կարևոր է սերունդներին կրթելն ու դաստիարակելը։ Ինձ համար հայրենասեր ասվածը լավ սովորելն է, հայրենասիրությունը կենացներով չէ, այլ այն, որ քեզ վստահված աշխատանքը պատասխանատվությամբ ու լավ անես, յուրաքանչյուր մարդ իր գործը եթե հոգացավորեն ու ազնվորեն է կատարում՝ արդեն հայրենիքի համար անում է ամենակարևորը։ Շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա առթիվ, խոնարհվում հերոս հայորդիների հիշատակի առջև, բարի ծառայություն եմ մաղթում հիմա սահմանին կանգնած մեր զինվորներին»,- լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-26 17:35:17