Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
28.01.2025

Հարգելի՛ հայրենակիցներ,
Սիրելի՛ սպաներ ու զինվորներ,
Ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ:
Այս տարիների ընթացքում հայկական բանակն անցել է բազմաթիվ փորձությունների միջով և ապացուցել, որ հայրենիքի սահմանների անառիկությունը հնարավոր է պահել բացառապես մարտունակ ու հզոր բանակ ունենալու շնորհիվ։
Հազարավոր նվիրյալ հայորդիներ այսօր էլ ծառայելով հայկական բանակում՝ ջանք ու եռանդ չեն խնայում մեր երկրի պաշտպանության, անվտանգության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանության գործում։
Հավե՛րժ փառք և խոնարհում մեր բոլոր քաջարի տղաներին, որոնք հայրենիքը դասեցին սեփական կյանքից առավել:
Վստահ եմ, որ հետայսու էլ շարունակելու ենք մեր անկախ պետականության հետագա զորացման ու հայ ժողովրդի խաղաղ և անվտանգ լուսաբացների գլխավոր երաշխիքներից մեկը համարվող հայկական բանակի հանդեպ առանձնակի հոգատարություն ցուցաբերել։
Հայկական բանակի տարեգրության մեջ անուրանալի է շիրակցի մարտիկների ներդրումը։
Առանձնահատուկ շնորհավուրում եմ նաև նրանց՝ հայրենիքի թիկունքին ամուր ու աներեր կանգնելու համար:
Հարենիքը մեր հպարտությունն ու դիմագիծն է, հայկական բանակը՝ հայի աննկուն կամքի ապացույցը։
Խաղաղություն մեր երկրին, մեր զինված ուժերին նոր ու փառավոր էջեր։
Փառք հերոս նահատակներին, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։