Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին

30.01.2025

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին։
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը բացման խոսքում կարևորել է Համայնքների միության դերը, ընդգծել, որ հատկապես համայնքների միավորումից հետո Միությունը պետք է նոր միջավայրի պահանջներին համարժեք արձագանքի, համայնքների շահերը առավել արդյունավետ ներկայացնի և իրականացնի իր կանոնադրական գործառույթները։
Ընդհանուր ժողովի ժամանակ քվեարկությամբ հաստատվել է Միության նոր կանոնադրությունը, որն ավելի արդյունավետ ու ներառական աշխատանք կապահովի համայնքների համար, ընտրվել է վարչության նոր կազմը։
Խուդաթյանը շնորհավորել է նորընտիր վարչությանը և մաղթել արդյունավետ աշխատանք, հույս հայտնել, որ նորընտիր մարմինը լավագույնս կներկայացնի համայնքների շահերը, կնպաստի համայնքների համաչափ զարգացմանը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-26 17:35:17