Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դահուկավազք մարզաձևում առաջատարը Շիրակի մարզի Աշոցք համայնքն է

03.02.2025

 Դահուկավազք մարզաձևում առաջատարը Շիրակի մարզի Աշոցք համայնքն է
Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամները Ջերմուկում ընթացող Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում նվաճել են առաջին ոսկե մեդալները:
Տղամարդկանց ազատ ոճում հաղթողի կոչմանն արժանացել է Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Սպարտակ Ոսկանյանը, եռյակը եզրափակել է Թադևոս Պողոսյանը: Երեք մարզիկներն էլ Աշոցքից են:
Կանանց ազատ ոճում առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի բազմակի չեմպիոն Կատյա Գալստյանը Աշոցքից: Երկրորդ տեղում Վասելինա Խաչատուրյանն է Սոչիից, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ռոզա Սիմոնյանը Գյումրիից:
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ծրագրում առաջին անգամ ընդգրկվել է ձնամարտը, որի մրցումներին մասնակցում են 18 թիմեր Ապարանից, Վիեննայից, Լիբանանից, Թալինից, Թբիլիսից, Կրասնոդարից, Թեհրանից, Մասիսից ու մի շարք այլ քաղաքներից:
Խաղերի շրջանակում մեկնարկել են նաև շախմատի մրցումները, որոնց, ընդհանուր առմամբ, մասնակցում են 210 շախմատիստներ: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի շախմատի մրցաշարում տարիքային սահմանափակում չկա: Մասնակիցներն ուժերն են չափում արագ շախմատում, որի մրցաշարը բաղկացած է 9 տուրից:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 16:49:42