Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի մրցումային երրորդ օրն ավարտվել են դահուկավազքի մրցումները

04.02.2025

 Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի մրցումային երրորդ օրը 2x3x1,2 կմ դասական ոճով թիմային սպրինտ մրցաձևով այսօր ավարտվել են դահուկավազքի մրցումները։
Այս մարզաձևի եռօրյա մրցումներում խաղարկված մեդալների գերակշիռ մասը՝ 12 մեդալ, նվաճել են Աշոցքի դահուկորդները, այդ թվում 3 ոսկի, 5 արծաթ և 4 բրոնզ։ Մրցանակներից անմասն չեն մնացել նաև Գյումրու ներկայացուցիչները, որոնք նվաճել են 2 բրոնզե մեդալ։
Այսօր երեկոյան կմեկնարկեն սպորտային-պարահանդեսային պարերի եզրափակիչ մրցելույթները։ Մրցումների ծրագրում ընդգրկված են պարահանդեսային՝ «Վալս», «Տանգո», «Կվիկստեպ» և լատինաամերիկյան՝ «Չա-չա», «Սամբա», «Ռումբա», «Պասադոբլ», «Ջայվ» պարերը։ Այստեղ նախնական փուլերում բավական հաջող մրցելույթներ են ունեցել Գյումրու պատվիրակները և համարվում են մեդալների հավակնորդներ։
Ամենաշատ մասնակից հավաքած շախմատ մարզաձևի մրցումները անցկացվում են շվեյցարական մրցակարգով՝ 9 խաղափուլով, յուրաքանչյուր մասնակցին տրվում է 15 րոպե ժամանակ մինչև խաղի ավարտը՝ 5 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից։ Մասնակիցների միջազգային և ազգային վարկանիշները չպետք է գերազանցեն՝ տղամարդկանց համար 2300-ը, կանանց համար՝ 2250-ը։ Այսօր ավարտված 6-րդ խաղափուլից հետո տղաների և աղջիկների լավագույն եռյակներում են գյումրեցի շախմատիստներ՝ Վոլոդյա Թորոսյանը (5,5 միավոր) և Սյուզաննա Առաքելյանը (5 միավոր):
Վաղը՝ փետրվարի 5-ին Ապարանի «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային գոտում կմեկնարկեն Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի ծրագրով նախատեսված լեռնադահուկային սպորտի մրցումները։ Այստեղ «Ոլորավայրէջք» մրցաձևում հանդես կգա Շիրակի մարզի միակ ներկայացուցիչը՝ Անի համայնքի բնակիչ Անդրանիկ Նահապետյանը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 16:49:42