Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
05.02.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա են գտնվել մարզպետի աշխատակազմի պատասխանատուները։ Քաղաքացիները մարզպետին դիմել են աշխատանքի, առողջապահական, զբաղվածության, բնակարանային, փաստաթղթային անճշտությունների, ֆինանսական աջակցության տրամադրման, անձնական մի շարք հարցերով։
Դավիթ Առուշանյանը քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ, մի շարք հարցերի տեղում տրվել են պարզաբանումներ։ Որոշ դիմումներ վերցվել են հաշվառման և ուսումնասիրվում են դրանց լուծման հնարավորությունները: