Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում այսուհետ գործելու է Կադաստրի կոմիտեի Շիրակի խորհրդատվական կենտրոնը

07.02.2025

Գյումրիում այսուհետ գործելու է Կադաստրի կոմիտեի Շիրակի խորհրդատվական կենտրոնը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի, մարզի բոլոր համայնքների ղեկավարների հետ ներկա է գտնվել Կադաստրի կոմիտեի Շիրակի խորհրդատվական նոր բացվող կենտրոնի աշխատանքների մեկնարկի արարողությանը։
Նոր խորհրդատվական կենտրոնի բացման նպատակը էլեկտրոնային ծառայությունների շրջանակի ընդլայնմամբ պայմանավորված խորհրդատվական գործառույթ իրականացնելն է։
☑Խորհրդատվական կենտրոնը գործառույթներով տարբերվելու է սպասարկման գրասենյակից, քանի որ բացի դիմումների ընդունումից, նաև իրականացնելու է խորհրդատվություն՝ Կադաստրի կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների, կադաստրային քարտեզներում սխալների ուղղում կատարելու վերաբերյալ, տրամադրելու է պարզաբանումներ՝ իրավունքի գրանցման մերժումների, կասեցումների կապակցությամբ և այլն:
«Քաղաքացիները չպետք է գնան համայնքապետարան, այնտեղից կադաստր և հակառակ և այսպես մի քանի անգամ, մինչև իրենց հարցը լուծում ստանա, հակառակ՝ պետք է լինի պատկան կառույցների համագործակցություն, որպեսզի չտուժի բնակիչը։ Խորհրդատվական կենտրոնը համայնքապետարանների աշխատակիցների համար ևս հարթակ է, որը հնարավորություն կտա իրենց էլ այցելել, տեղեկանալ և այնուհետ իրենց դիմած քաղաքացիներին ճիշտ ուղղորդել։ Ցանկացած պարագայում փոփոխությունները պետք է միտված լինեն ծառայությունները հասանելի, մեր քաղաքացիների սպասարկումն առավել մատչելի դարձնելուն։ Վստահ եմ՝ պատկան կառույցների համատեղ աշխատանքով կհասնենք ցանկալի արդյունքների։ Խոսքս թե մարզպետի աշխատակազմի, թե կադաստրի կոմիտեի, թե համայնքապետարանների աշխատակազմերի մասին է»,- նշել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն էլ նշել է, որ սպասարկման գրասենյակներում դիմումների ընդունման ծավալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել հաջորդաբար անդրադառնալ մի քանի մարզային սպասարկման գրասենյակների վերակազմակերպման խնդրին, քանի որ մարզային սպասարկման գրասենյակներում ևս առկա է ինչպես ծանրաբեռնվածության մակարդակների անհամաչափություններ, այնպես էլ էլեկտրոնային ծառայությունների շրջանակի ընդլայնմամբ պայմանավորված խորհրդատվական գործառույթի իրականացման անհրաժեշտություն՝ վստահեցնելով, որ կոմիտեի քայլերը ուղղված են քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ու սպասարկման հնարավորությունների ընդլայնմանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-26 17:35:17