Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կարճ ճեպազրույց է ունեցել մարզում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ
07.02.2025

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր կարճ ճեպազրույց է ունեցել մարզում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
Մարզպետն անդրադարձել է սպանդանոցների խնդրին, խոսել դրանց կարևորության մասին, ներկայացրել սպանդանոցներ հիմնելու պետական աջակցության ծրագրերն ու դրանց արդյունավետությունը։
Դավիթ Առուշանյանն անընդունելի է համարել տնտեսվարողների, գյուղացիների իրական խնդիրը քաղաքական պրոցեսների մեջ ներքաշելը և այլ կերպ ներկայացնելը՝ նշելով, որ թե որպես մարզպետ, թե որպես ԱԺ պատգամավոր մշտապես փորձել է լիազորությունների շրջանակում աջակցել մսավաճառներին։