Նորություններ
Հանդիպում տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող մի շարք գործարարների հետ
08.02.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող մի շարք գործարարների հանդիպմանը, որին ներկա են գտնվել նաև պատգամավորներ Էմմա Պալյանը և Կարեն Սարուխանյանը, Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը։
Նախարարը գործարարներին է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը։
Անդրադարձ է կատարվել արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագրին, որով պետությունը կաջակցի ԵՄ անդամ հանդիսացող պետություն և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն ՀՀ ծագում ունեցող ապրանքներ արտահանող ընկերություններին՝ արտահանման դեպքում ներմուծվող երկրի օրենսդրությանը համապատասխան այդ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափով հաշվարկված գումարին համարժեք չափով փոխհատուցում տրամադրելով։
Հանդիպման ժամանակ Էկոնոմիկայի նախարարը պատասխանել է գործարարների հարցերին, որոնք առնչվել են մսամթերքի, տեքստիլ արտադրանքի արտահանման կարգավորումներին, Լարսի անցակետի հետ կապված խնդիրներին, ոլորտային մի շարք հարցերի։