Նորություններ
Ջերմուկում կայացած Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին ամենաշատ մեդալները նվաճել է Շիրակի մարզի պատվիրակությունը
08.02.2025
Ջերմուկում կայացած Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին ամենաշատ մեդալները նվաճել է Շիրակի մարզի պատվիրակությունը՝ 23 մեդալ։
Շիրակի մարզը 7 ոսկի, 8 արծաթ և 8 բրոնզե մեդալներ է նվաճել։
Մեդալներից 12֊ը Աշոցք համայնքինն է, 11֊ը` Գյումրունը։
Մարզի պատվիրակությունն աչքի է ընկել դահուկավազքի մրցումներում` նվաճելով 14 մեդալ։
8 մեդալ մարզ կգա սպորտային պարեր մրցաձևից։
Շախմատից Շիրակը 1 արծաթե մեդալ ունի։
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերն անցկացվել են հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից: Երկրորդ անգամ անցկացվող խաղերին ավելի քան 1340 պատվիրակ է մասնակցել աշխարհի 18 պետությունների 88 քաղաքներից: Համահայկական խաղերը սպասարկել են 76 մրցավարներ, 150 կամավորներ