Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչության և Պարեկային ծառայության պատասխանատուների հետ

11.02.2025

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հանդիպել է ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Ոսկանյանին և Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանին։
Հանդիպման ժամանակ քննարկվել են հասարակական կարգի պահպանման, իրավակարգի ամրապնդման ու հանցավորության դեմ պայքարում համագործակցությանն առնչող հարցեր։
«Մարզպետի աշխատակազմը բարձր է գնահատում թե Քրեական ոստիկանության, թե Պարեկային ծառայության աշխատանքը, վստահ եմ՝ մեր բոլորի ջանքերը միտված են օրինախախտումների բացառմանն ու արդյունավետ գործող ոստիկանություն ունենալուն։ Այս առումով մենք պատրաստ ենք լիազորությունների շրջանակում աջակցել ու սատար կանգնել ձեզ ու փոխադարձորեն ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն, երկուստեք ջանքերի համատեղում՝ ի շահ մեր մարզի ու մեր բնակիչների ապահովության»,- նշել է Շիրակի մարզպետը։
Անդրադարձ է կատարվել մարզում հանցագործությունների կանխարգելման աշխատանքներին, ինչպես նաև պարեկային ծառայության գործունեությանը։
Մարզպետը գնահատելի է համարել ուսումնական հաստատությունների մոտ անվտանգ երթևեկությունն ու հասարակական կարգն ապահովելու նպատակով պարեկային ծառայության սահմանած և բարձր պատասխանատվությամբ իրականացվող վերջին օրերի հսկողությունը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-02 16:38:41