Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվել են արտակարգ իրավիճակներում Շիրակի մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության խնդիրներին առնչվող հարցեր

11.02.2025

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի և ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանի հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել է արտակարգ իրավիճակներում Շիրակի մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության խնդիրներն ու 2025-ին իրականացվելիք ծրագրերը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Շիրակի մարզում բնակչության պաշտպանության, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հետևանքների վերացման, պատասխանատու կազմակերպությունների միջև համագործակցված աշխատանքների ապահովման, Շիրակի մարզային քաղաքացիական պաշտպանության ծառայությունների գործունեության, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումներում բնակչության ազդարարման և ոլորտին վերաբերվող մի շարք հարցերի։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Շիրակի մարզի տարածքում 2025 թվականի գարնանային հնարավոր հեղեղումների կանխարգելմանը, մասնավորապես սելավատարների մաքրմանն ու ապաստարան հանդիսացող նկուղների պահպանությանն առնչվող հարցեր։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-02 16:38:41