Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հյուրընկալել է «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի աշխատանքային թիմին

18.02.2025

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հյուրընկալել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի Նորարարության և Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ֆինանսների պորտֆելի ղեկավար Տիգրան Ճորոխյանին, ԿԶՆ կենտրոնի ղեկավար Տիգրան Պետրոսյանին, ՄԱԶԾ «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի համակարգող Քրիստ Մարուքյանին։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ԵՄ-ի ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակներում իրականացվող նախագծերի ընթացքին առնչվող հարցեր, վերահաստատվել են ծրագրի հաջորդ փուլում համագործակցելու երկուստեք հանձնառությունը:
«Այն բոլոր փոփոխությունները, որոնք ուղղված են համայնքների հզորացմանն ու նորարարական գաղափարների գեներացմանը, ինչի արդյունքում հնարավոր կլինի ենթակառուցվածքներ զարգացնել և նպաստել մշակութային զբոսաշրջության զարգացմանը, որը կարծես թե թիրախային ուղղություն է լինելու ձեր ծրագրում, խիստ ողջունելի է։ Ինձ համար այս հանդիպումն արդյունավետների շարքին է դասվում, քանի որ խոսելու ենք տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների հզորացման և տեղական նախաձեռնությունների ֆինանսավորման միջոցով տեղական տնտեսական զարգացման մասին»,- նշել է մարզպետը՝ կարևորելով միջազգային գործընկերների հետ համագործակցության ամրապնդումը։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել «Համայնքային վերափոխումների պորտֆելի» հայտերի ներկայացման մրցույթին, որտեղ հաղթող են ճանաչվել Գյումրի և Կապան համայնքները, ինչպես նաև ծրագրի ներկա փուլում Շիրակի մարզի նոր համայնքների ներգրավմանն ու կարողությունների զարգացման հնարավորություններին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 16:49:42