Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը գիրք նվիրելու օրն այցելել է Շիրակի մարզային գրադարան
19.02.2025
«Գրքերը մեր կյանքի անբաժանելի մասն են կազում, դառնում են լավագույն ընկերն ու խորհրդատուն, ինչի շնորհիվ կարող ենք զարգացնել մեր միտքը և մեզ շրջապատող աշխարհը, ուստի գրքի հանդեպ սերն ու հոգատար վերաբերմունքը, հարկավոր է սերմանել փոքրուց»,- Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը գիրք նվիրելու օրն այցելել է Շիրակի մարզային գրադարան։
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սեդա Գևորգյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է գրադարանում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, շնորհավորել աշխատակիցներին ամենայն հայոց բանստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 156-ամյակի և գիրք նվիրելու օրվա առթիվ։
Կարևորելով մերօրյա ընթերցողների պահանջներին համապատասխան աշխատանքների կազմակերպումը, գրադարանային նորարար ու որակյալ ծառայությունների մատուցումը՝ Դավիթ Առուշանյանը հետաքրքրվել է վերջին տարիներին իրականացված բարեփոխումներով ու դրանց արդյունավետությամբ։
☑Այնուհետև մարզպետը ողջունել է գրադարանում կազմակերպված «Վերնատունը վերնահարկում» ինտելեկտուալ խաղի մասնակից դպրոցականներին՝ մաղթելով գիտելիքի նկատմամբ սեր, բարձունքներ ու բազում հաջողություններ, որից հետո զրուցել է գրադարան այցելած երիտասաևդ ընթերցողների հետ, հետաքրքրվել, թե ինչ գրքեր են կարդում։ Շրջայցի ավարտին մարզպետն ու գրադարանի տնօրենը միմյանց գիրք են նվիրել։
Նշենք, որ Շիրակի մարզային գրադարանն ունի 11 բաժին, շուրջ 11 հազար ընթերցող, նրանցից 7 հազարն ակտիվ ընթերցողներն են, գրադարանային հավաքածուն 220 հազարից ավելի է։