Նորություններ
Կառավարության որոշմամբ Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 145 մլն 739 հազար դրամ 20 մանկապարտեզի գույքով ապահովման համար
20.02.2025

Կառավարության որոշմամբ Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 145 մլն 739 հազար դրամ 20 մանկապարտեզի գույքով ապահովման համար:
145 մլն 739 հազար դրամ գումարն ուղղվելու է Գյումրի, Ախուրյան, Արթիկ համայնքների մանկապարտեզները գույքով ապահովելու նպատակին։
Գումարների հատկացման և անհրաժեշտ ապրանքների ձեռքբերման հրատապությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ տվյալ մանկապարտեզներում շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են, սակայն մանկապարտեզները շահագործման հանձնելու համար գույքի մի մասը պակասում է, ինչն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ 2024 թվականին հայտարարված մրցույթները կայացել են մասնակի:
Շիրակի մարզի 20 մանկապարտեզի համար 2024-ին կնքվել են բոլոր պայմանագրերը, սակայն որոշ մատակարարների հետ պայմանագրերը լուծվել են՝ մատակարարների կողմից պարտավորությունները չկատարելու հիմքով և միաժամանակ, այդ մանկապարտեզներն ամբողջությամբ պատրաստ են նախադպրոցական կրթության ծառայություն մատուցելուն, սակայն հնարավոր չէ դրանք հանձնել շահագործման առանց մինիմալ պարտադիր ապրանքների առկայության, ինչպիսիք են՝ սպիտակեղենը, սպասքը, օդորակիչը, աթոռները և այլն։
Նշենք, որ այս մանկապարտեզները կառուցվել են սուբվենցիոն ծրագրերով, «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման», ինչպես նաև անհետաձգելի ծրագրերով։
Այդ մանկապարտեզներն են `
- Արթիկ համայնքի Արթիկի թիվ 1 մանկապարտեզ-9 084,7 /կառուցվել է սուբվենցիոն ծրագրով/
- Արթիկ համայնքի Լեռնակերտ գյուղի մանկապարտեզ-7 243,1 /կառուցվել է սուբվենցիոն ծրագրով/
- Ախուրյան համայնքի Վահրամաբերդ գյուղի մսուր-մանկապարտեզ-7 679,4 /կառուցվել է սուբվենցիոն ծրագրով/
- Ախուրյան համայնքի Ախուրիկ գյուղի մսուր-մանկապարտեզ-7 679,4 /կառուցվել է սուբվենցիոն ծրագրով/
- Ախուրյան համայնքի Շիրակ գյուղի մանկապարտեզ- 6 681,6 /կառուցվել է սուբվենցիոն ծրագրով/
- Գյումրի համայնքի «Սուրբ Մարիամ - մսուր մանկապարտեզ-2 014,7 /կառուցվել է սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրով/
- Ախուրյան համայնքի Ջրառատ գյուղի մանկապարտեզ-5 280,8 /կառուցվել է սուբվենցիոն ծրագրով/
- Ախուրյան համայնքի Կառնուտ գյուղի մանկապարտեզ-6 659,3 /կառուցվել է սուբվենցիոն ծրագրով/
- Ախուրյան համայնքի Բայանդուր գյուղի մանկապարտեզ-6 235,3 /կառուցվել է սուբվենցիոն ծրագրով/
- Ախուրյան համայնքի Մարմաշեն գյուղի Հենրիկ Սերոբյանի անվան մանկապարտեզ-5 285,9 /կառուցվել է սուբվենցիոն ծրագրով/
- Ախուրյան համայնքի Քեթի գյուղի մանկապարտեզ-5 028,6 /կառուցվել է սուբվենցիոն ծրագրով/
- Ախուրյան համայնքի Հացիկ գյուղի մանկապարտեզ-6 344,7 /կառուցվել է սուբվենցիոն ծրագրով/
- Ախուրյան համայնքի Լեռնուտ գյուղի մանկապարտեզ-6 344,7 /կառուցվել է սուբվենցիոն ծրագրով/
- Ախուրյան համայնքի Ջաջուռավան գյուղի մանկապարտեզ-5 515,8 /կառուցվել է սուբվենցիոն ծրագրով/
- Գյումրի համայնքի «Զանգակ» մսուր-մանկապարտեզ-7 178,3 /կառուցվել է սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրով/
- Արթիկ համայնքի Արթիկի թիվ 3 մանկապարտեզ-9 531,9 /կառուցվել է անհետաձգելի ծրագրով/
- Արթիկ համայնքի Արթիկի թիվ 4 մանկապարտեզ-10 414,0 կառուցվել է անհետաձգելի ծրագրով/
- Արթիկ համայնքի Հոռոմ գյուղի մանկապարտեզ-8 724,4 /կառուցվել է սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրով/
- Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղի մանկապարտեզ-9 460,9 /կառուցվել է սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրով/
- Արթիկ համայնքի Փանիկ գյուղի մանկապարտեզ-13 352,4 /կառուցվել է սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրով/։