Նորություններ
Շիրակի մարզում ամբողջ գիշեր ճանապարհները սպասարկող ընկերությունները կատարել են ձմեռային սպասարկման աշխատանքներ
20.02.2025

Շիրակի մարզում ամբողջ գիշեր ճանապարհները սպասարկող ընկերությունները կատարել են ձմեռային սպասարկման՝ մաքրման և աղով ու ավազով մշակման աշխատանքներ։
Փետրվարի 20-ին՝ ժամը 9:10-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Ամասիայի, Աշոցքի տարածաշրջաններում ինտենսիվ տեղումները շարունակվում են։
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Հոռոմ-Արթիկ-Մեծ Մանթաշ ճանապարհահատվածներում բուք է։
Մարզում փակ ճանապարհներ չկան, սակայն շարունակվող բքի և ուժեղ քամու պատճառով որոշ հատվածներ երբեմն դառնում են դժվարանցանելի։