Տպել
Նորություններ
Փետրվարի 21-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Ամասիայի, Աշոցքի, տարածաշրջաններում ձյուն է տեղում
21.02.2025

Փետրվարի 21-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Ամասիայի, Աշոցքի, տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Աշոցքում բուք է և ցածր տեսանելիություն, ամբողջ գիշեր ճանապարհաշինարարներն աշխատել են արտակարգ ռեժիմով՝ կենտրոնացնելով ողջ տեխնիկան և հզորությունները։
Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան, քամու պատճառով կան դժվարանցանելի հատվածներ, որոնք մաքրվում են հնարավորինս արագ։