Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հանդիպել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին

21.02.2025

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հանդիպել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։
Վերջիններս մարզպետին ներկայացրել են իրականացրած և այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, ինչպես նաև դիմել տարածքի սեփականության վկայականի հասցեի փոփոխության հարցով։
Մարզպետը լսել է բարձրացված հարցը, պատասխանատու պաշտոնյաների հետ կապվել խնդրի անխոչընդոտ լուծման համար՝ վստահեցնելով, որ պատրաստ է աջակցելու կազմակերպությանը մարդակենտրոն բոլոր նախաձեռնությունների իրականացման հարցում և լիազորությունների շրջանակում մշտապես օգնելու է խնդիր լինելու պարագայում։
«Ինձ համար «Հայկական Կարիտասն» այն կազմակերպությունն է, որի գործունեությունը նույնականացվում է մարդասիրության, աջակցության, իրավունքների պաշտպանության հետ, տասնամյակներ շարունակ դուք գնահատելի գործուենություն եք ծավալել Շիրակում և այժմ, որպես մարզպետ, վստահեցնում եմ՝ ձեր կողքին եմ, մենք բաց ենք համագործակցության և մարզի զարգացմանը միտված բոլոր նախաձեռնությունների համար»,- նշել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։
«Հայկական Կարիտասի» գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության, հոգացավ վերաբերմունքի համար և նշել, որ կազմակերպությունը գործունեություն ծավալում է 5 մարզերի 49 համայնքներում, իրականացված և իրականացվող ծրագրերի թիվն հասնում է 63-ի, տարեկան ավելի քան 100 հազար անձի հետ է աշխատանք տարվում՝ սիրով և սրտացավությամբ նպաստելով անձի համակողմանի զարգացմանը և համայնքների հզորացմանը՝ հարգելով յուրաքանչյուրի արժանապատվությունը կարգախոսով։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել 2009-ից Գյումիրում գործունեություն ծավալող «Փոքրիկ իշխան» երեխաների սոցիալական կենտրոնի հետագա գործունեության համար նոր շենք գտնելու խնդրին, ինչպես նաև ընթացիկ ծրագրերին ու առաջիկա անելիքներին։
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-21 18:02:33