Նորություններ
Տեղի է ունեցել «Անի ձմեռ -2025» մարզամշակութային ավանդական միջոցառմանը
22.02.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ներկա է գտնվել «Անի ձմեռ -2025» մարզամշակութային ավանդական միջոցառմանը, որին մասնակցել են մարզի համայնքների ղեկավարները, անեցիներ, հյուրեր։
Մարզպետը ողջունել է ներկաներին, անեցիներին մաղթել բարձր տրամադրություն և ուրախ ժամանց. «Համայնքապետերի գլխավոր գործը բնակիչների կյանքի որակի բարելավումն է, կարծում եմ` այսօրինակ միջոցառումներն ու բովանդակալից ժամանցը այդ նպատակին միտված լավագույն քայլերից է, ուրախալի է, երբ Անիում միշտ բազմաբովանդակ միջոցառումներ են անցկացվում և մեր անեցիները կարողանում են ականատեսը դառնալ հոգատար վերաբերմունքի և նախաձեռնողականության։ Այս միջոցառումը մեր երեխաներին համակարգիչներից կտրելու, առողջ ապրելակերպի, բովանդակալից հանգստյան օր ունենալու հնարավորություն է»։
Մասնակիցներին ողջունել է նաև Անի համայնքի ղեկավար Արման ՍարիբեկյանըԱրի՛ «Անի ձմեռ», արի՛ Մարալիկ խորագրով միջոցառմանը անեցի մեծահասակները, երիտասարդներն ու փոքրիկները ուժերը չափել են տարբեր մարզաձևերում, «Անի ձմեռն» ավարտվել է տոնական համերգով։