Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը ընդունել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին

28.02.2025

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել Շիրակի մարզի համայնքների ղեկավարների, մարզպետի աշխատակազմի և տեսչական մարմնի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։
Խորհրդակցությանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանն ու Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կարևորելով նմանօրինակ հանդիպումները՝ նշել է, որ համագործակցությամբ հնարավոր կլինի արագ լուծել արձանագրված խնդիրները․ «Բոլոր հարցերն ու արձանագրված թերացումները, եղած խնդիրներն ու մտահոգությունները հնարավոր կլինի լուծել, եթե այսպես համատեղ քննարկումներ շատ լինեն, մեր համագործակցությունը վստահ եմ, որ կնպաստի հիմնահարցերի լուծմանն ու պատկան կառույցների իրազեկվածության բարձրացմանը, իսկ տեղեկացվածությունը, բնականաբար, կնպաստի բացթողումների կանխարգելմանը։ Շիրակի մարզպետի աշխատակազմը լիազորությունների և հնարավորությունների սահմանում պատրաստ է համատեղ աշխատանքի»։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն էլ անդրադարձել է համայնքներում արձանագրված խնդիրներին, դրանց արդյունքում կազմված գործերին և նշել, որ պետք է լինի հետևողական աշխատանք, Սլավիկ Սարգսյանն անհրաժեշտ է համարել խնդիրների լուծման հարցում ձեռնարկված քայլերի փաստաթղթավումն ու սահմանված պահանջների կատարումը։
Այնուհետև տեսչական մարմնի ներկայացուցիչները պատասխանել են համայնքների ղեկավարներին հետաքրքրող հարցերին՝ նշելով, որ առկա խնդիրների գույքագրում է կատարվում բոլոր մարզերում, ինչը հնարավորություն է տալու պատասխանատու կառույցների հետ քննարկման արդյունքում մի շարք հարցերի համակարգային լուծում տալ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-01 17:43:42