Նորություններ
Շիրակի մարզպետի աշխատակազմ փետրվար ամսին քաղաքացիներից ստացվել է 161 դիմում
03.03.2025

Շիրակի մարզպետի աշխատակազմ 2025 թվականի փետրվար ամսին քաղաքացիներից ստացված 161 դիմումներից 110-ը վերաբերվել է դրամական աջակցության տրամադրմանը։
Դիմումներն առնչվել են առողջապահության և սոցիալական ոլորտին (27), քաղաքաշինությանը, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման հարցերին (14), կրթությանը, մշակույթին և սպորտին (5), ՏԻՄ (4), գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերին (1)։
Դիմումներին տրվել են պարզաբանումներ, 9 դիմում քննարկման փուլում է։