Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն Աշոցք համայնքի Կրասար բնակավայրում խոշոր եղջերավոր անասունների մոտ արձանագրված հիվանդության հետ կապված

04.03.2025

 Աշոցք համայնքի Կրասար բնակավայրում խոշոր եղջերավոր անասունների մոտ արձանագրված հիվանդության մասով առաջացած խնդիրները լուծելու նպատակով` այսօր Շիրակի մարզ են այցելել պատասխանատու պաշտոնյաներ։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Նարեկ Մանուկյանի, Վարդան Կոստանյանի, Էկոնոմիկայի նախարարության և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատասխանատուների մասնակցությամբ։
Աշխատանքային քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել արդեն ձեռնարկված քայլերին և հետագա անելիքներին։
Կարևորվել է բնակավայրում հակահամաճարակային միջոցառումների իրականացումը, քննարկվել խնդրի օրենքով սահմանված կարգով լուծման տարբերակներ։
Շիրակի մարզպետը նշել է, որ առաջնային կարևորությունը մարզի ազգաբնակչության առողջությունն է և աշխատակազմը պատրաստ է աջակցելու պատասխանատու մարմինների աշխատանքին, որպեսզի խնդիրն օր առաջ լուծվի և արվի հնարավորը թե բնակչության առողջության պահպանման, թե անասնապահությամբ զբաղվողների շահերի պաշտպանության համար։
Այնուհետև մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի գլխավորությամբ պատասխանատուներն այցելել են Կրասար բնակակավայր, տեղում քննարկվել են խնդրի` սահմանված կարգով լուծման տարբերակներն ու առաջարկվել լուծման ուղիներ` հաշվի առնելով անելիքների առաջնահերթությունները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 16:49:42