Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում Գյումրու փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների և ՊԵԿ պատասխանատուների հետ

04.03.2025

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը շրջանառության հարկի դրույքաչափի փոփոխություններից բողոքող փոքր ու միջին բիզնեսով զբաղվողների հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպման ժամանակ խոստացել էր կազմակերպել հանդիպում ոլորտի պատասխանատուների՝ Պետեկամուտների կոմիտեի մասնագետների հետ, որի ժամանակ վերջիններս հնարավորություն կունենային լսել փոփոխությունների մեկնաբանությունն ու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ։
Այսօր տեղի է ունեցել հանդիպում ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ Լեռնիկ Հարությունյանի, ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման թիվ 11 բաժնի պետ Անահիտ Նահապետյանի և Գյումրու տարածքային պատասխանատուների հետ։
Չնայած նախօրեին խնդիրը բարձրաձայնող առևտրականների թվին, այսօր պարզաբանումներ ու մտահոգությունների մասով մեկնաբանություններ լսելու ցանկություն ունեցողների թիվը խիստ սակավ է եղել։
Հանդիպման ու հարցուպատասխանի մասին մանրամասները տեսանյութում

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 16:49:42