Նորություններ
Շիրակի մարզում կառուցվող, նորոգվող, հիմնանորոգվող դպրոցների թիվն ավելացվել է 12-ով
06.03.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը հաստատելու և ցանկում ընդգրկված դպրոցների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները սահմանելու մասին» որոշման մեջ Կառավարության այսօրվա որոշմամբ կատարված լրացումների համաձայն Շիրակի մարզում կառուցվող, նորոգվող, հիմնանորոգվող դպրոցների թիվն ավելացվել է 12-ով։
Ըստ այդմ, ցանկում ընդգրկվել են հետևյալ դպրոցները
- Մուսայելյանի միջնակարգ դպրոց-Մարզադահլիճի մասնաշենքի կառուցում, ուսումնական մասնաշենքի հիմնանորոգում/ վերանորոգում- Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ
- Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոց- Մարզադահլիճի մասնաշենքի կառուցում, ուսումնական մասնաշենքի հիմնանորոգում/ վերանորոգում- ՀՀ քաղաքաշինության կոմիտե
- Հառիճի միջնակարգ դպրոց - Վերանորոգում/ հիմնանորոգում- Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ
- Կառնուտի միջնակարգ դպրոց- Մարզադահլիճի մասնաշենքի կառուցում, ուսումնական մասնաշենքի հիմնանորոգում/ վերանորոգում- Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ
- Վահրամաբերդի Հ. Մկրտչյանի անվան միջնակարգ դպրոց- Վերանորոգում/ հիմնանորոգում- Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ
- Հայկավանի միջնակարգ դպրոց- Վերանորոգում/հիմնանորոգում-Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ
- Արևշատի միջնակարգ դպրոց- Վերանորոգում/ հիմնանորոգում- Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ
- Լեռնակերտի միջնակարգ դպրոց- Վերանորոգում/հիմնանորոգում-Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ
- Անուշավանի միջնակարգ դպրոց- Վերանորոգում/հիմնանորոգում-Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ
- Նոր Կյանքի միջնակարգ դպրոց- Վերանորոգում/հիմնանորոգում-Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ
- Գյումրու թիվ 7 հիմնական դպրոց- Վերանորոգում/հիմնանորոգում-Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ
- Ախուրյանի Ն․ Աղբալյանի ավագ դպրոց- Մարզադահլիճի մասնաշենքի կառուցում, ուսումնական մասնաշենքի հիմնանորոգում/վերանորոգում- ՀՀ քաղաքաշինության կոմիտե