Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզում կայացել են հանրակրթական ուսումնական հաստատությունների «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչների համար

07.03.2025

 Շիրակի մարզում կայացել են հանրակրթական ուսումնական հաստատությունների «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչների համար՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի կողմից համատեղ կազմակերպված սեմինար պարապմունքները։
Ֆեդերացիայի պատասխանատուները ներկայացրել են ուսումնական հաստատություններին տրամադրված հեծանիվների շահագործման և պահպանման հետ կապված բոլոր տեխնիկական պահանջները։
Քննարկվել են նաև դպրոցականների շրջանում «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի կազմակերպման հետ կապված հարցեր։
Կարևորելով աշակերտների հետ հեծանվային պարապմունքների կազմակերպումը՝ քննարկվում է «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսումնական հիմնական ծրագրում հեծանիվ վարելու ուսուցումը ներառելու, ինչպես նաև սովորողների հեծանիվ վարելու կարողությունները զարգացնելու նպատակով մարզական խմբակներ ստեղծելու հարցերը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-01 17:43:42