Նորություններ
Կանանց միամսյակին ընդառաջ՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը շնորհավորել է մարզպետի աշխատակազմի կին աշխատակիցներին
07.03.2025
Կանանց միամսյակին ընդառաջ՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը շնորհավորել է մարզպետի աշխատակազմի կին աշխատակիցներին:
Բարեխիղճ աշխատանքի, նվիրումի և բարձր պատասխանատվության համար՝ կին գործընկերներին մարզպետը շնորհակալություն է հայտնել՝ նշելով, որ կարևորում է յուրաքանչյուրի ներդրումն ու ջանքերը, քանզի կանանց նրբանկատության և պատասխանատվության շնորհիվ է նաև աշխատակազմի աշխատանքն առավել արդյունավետ դառնում։
Դավիթ Առուշանյանը մաղթել է երջանկություն, քաջառողջություն, հոգսերի թեթևացում, խաղաղ երկրում ձեռքբերումներ ունենալու նոր հորիզոններ։