Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

08.03.2025

 Սիրելի՛ կանայք, մայրե՛ր, քույրե՛ր,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ։

Գարնանային այս տոնը մեր անմնացորդ, անսահման սերն ու նվիրումը կանանց նկատմամբ արտահայտելու առիթ է:

Բացառիկ է հայ կնոջ դերը հատկապես ընտանիքի ամրության, պետության զարգացման ու հաջողությունների ճանապարհին:

Մարտի 8-ը ուրախության, դրական զգացողությունների տոն է համարվում, սակայն կնոջը մեծարելուց զատ, պետք է արձանագրենք նաև օրվա խորհուրդը, որը կապված է կանանց իրավունքների պաշտպանության հետ:

Կարող ենք փաստել, որ այսօր մեր երկրում կանայք հանրային, քաղաքական, տնտեսական առումով առավել քան ակտիվ են, ավելին, կանայք պետական կառավարման համակարգում հաջողված գործունեություն են ծավալում և նրանց թիվն օր օրի ավելանում է։

Ուզում եմ միշտ հիշեք՝ անգամ բարդ ու անհաղթահարելի թվացող իրավիճակներում ձեր նվիրումը, բարությունն ու քնքշությունն իրականությունն առավել լավն են դարձնում, հաղթահարվում են դժվարություններն ու խնդիրները։

Առանձնահատուկ շնորհավորում և երախտիքի խոսքեր եմ հղում բոլոր հերոսածին մայրերին, այն մայրերին նաև, որոնք իրենց մեջ ուժ են գտել ոչ միայն շարունակել ապրել, արարել, այլ հավատարիմ մնալով կնոջ բացառիկ առաքելությանը՝ կրկին մայրանալ։

Սիրելի՛ կանայք, մաղթում եմ ձեզ կանացի հմայք, անսահման սեր ու ջերմություն, տոնական բարձր տրամադրություն։

Առո՛ղջ եղեք, ժպտացեք, որ մեր կյանքում բարին ու դրականը երբեք չպակասի։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-01 17:43:42