Նորություններ
Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պատասխանատուները հանդիպել էն Շիրակի մարզի դպրոցականների հետ
10.03.2025
Շիրակի մարզպետի աշխատակազմի պատասխանատուներն ու Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տնօրեն Ալեքսանդր Մանուչարյանն այսօր հանդիպել են Շիրակի մարզի դպրոցականների հետ։
Գյումրու Օյունջյան վարժարանում, այնուհետև թիվ 23 միջնակարգ դպրոցում կազմակերպված իրազեկման հանդիպումների ժամանակ վարժարանի տնօրեն Ալեքսանդր Մանուչարյանը դպրոցականներին է ներկայացրել վարժարանի գործունեությունն ու զինվորականի մասնագիտության գրավչությունը։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել վարժարանի ընդունելության կարգին ու մասնագիտություններին, ներկայացվել է առաջիկա ծրագրերը։ Ներկաները պատասխանել են դպրոցականներին հետաքրքրող հարցերին, ծավալվել է արդյունավետ հարցուպատասխան։