Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարության որոշմամբ Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 174 մլն 239 հազար դրամ սուբվենցիոն 3 ծրագրերի համաֆինանսավորման համար

13.03.2025

 Կառավարության այսօրվա նիստով Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացված 174 մլն 239 հազար դրամ գումարից 82 մլն 779 հազար դրամն ուղղվելու է Արթիկ համայնքի Սարատակ և Պեմզաշեն բնակավայրերի ճանապարհների ասֆալտապատման սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորմանը։
✅68 մլն 145 հազար դրամ գումար հատկացվել է Արթիկ համայնքի 14 բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատման /Սարալանջ, Նահապետավան, Սարատակ/ աշխատանքների իրականացմանը։
✅23 մլն 314 հազար դրամ նախատեսվել է «Ախուրյան համայնքի 10 բնակավայրերի մանկապարտեզների տարածքների բարեկարգում, կեղտաջրերի հեռացում, ջեռուցման համակարգերի տեղադրում» ծրագրի Հացիկի մանկապարտեզում իրականացված աշխատանքների համաֆինանսավորման նպատակին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-29 17:44:30