Նորություններ
Ավարտվել են «Հրաձգություն» մրցաձևի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները
13.03.2025
Ավարտվել են «ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների սովորողների միջև սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով նախատեսված «Հրաձգություն» մրցաձևի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները, որը տեղի է ունեցել Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցի հրաձգարանում։
Մարզային ընտրական մրցումներին մասնակցել են համայնքային փուլերում բարձր արդյունքներ գրանցած 20 տղա և 20 աղջիկ, ովքեր օդամղիչ հրացաններով՝ 10 մետր հեռավորությունից դեպի նշանակետ կատարել են 8-ական կրակոց, հաշվարկային են եղել 5 լավագույնները։
Նշենք, որ մարտի 10-ին կայացած համայնքային փուլի մրցումներին մասնակցել է 448 աշակերտ։
Մրցումների արդյունքներից ելնելով կկազմվի Շիրակի մարզի հավաքական թիմը՝ 4 տղա և 4 աղջիկ։ Թիմն ապրիլի 8-ին կմասնակցի Երևանում մեկնարկող հանրապետական եզրափակիչ մրցումներին։