Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի աշխատակազմում քննարկել են «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագրին» առնչվող հարցեր

18.03.2025

 Շիրակի մարզպետի աշխատակազմում այսօր քննարկել են «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագրին» առնչվող հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը, մարզի համայնքների ղեկավարներ, ծրագրի իրականացման թիմի տնօրեն Արման Սարգսյանը, ծրագրի պատասխանատուներ,գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչներ։
Միջոցառման մասնակիցներին ողջունել և ծրագրին հաջող ընթացք է մաղթել մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը։
Նշենք, որ Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հիմնադրամի (JFPR) ֆինանսավորմամբ Ասիական զարգացման բանկի միջոցով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է 3 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ ծրագրի իրականացման համար:
Ծրագիրը նպատակ ունի բարելավել գյուղատնտեսական կենսամիջոցների ճկունությունը և բարձրացնել պարենային անվտանգությունը Հայաստանի գյուղական շրջաններում, մասնավորապես՝ Շիրակի և Տավուշի մարզերում, կայուն էներգետիկ լուծումների ներդրման և կլիմայադիմակայուն խելացի գյուղատնտեսական տեխնոլոգիաների կիրառման միջոցով:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Շիրակում և Լոռիում թիրախավորել տասը համայնքներ, որոնցից կընտրվեն 230 խոցելի տնային տնտեսություններ` ծրագրով նախատեսված ներդրումներ իրականացնելու և նպատակներին հասնելու համար:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-29 17:44:30