Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը դիտարկել է բացված ճանապարհահատվածը
19.03.2025
Հյուսիս-հարավ ճանապարհի Լանջիկից Ազատան հատվածն արդեն երկկողմանի բաց է երթևեկության համար։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի հետ դիտարկել են բացված ճանապարհահատվածը։
«Անչափ կարևոր է, որ ճանապարհի այս հատվածն արդեն երկկողմանի երթևեկելի է, Հյուսիս-հարավ ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար, մեր մարզի համար ևս այն կենսական նշանակություն ունի, թե լոգիստիկ խնդիր է լուծում, թե որպես հնարավորություն ու խթան է դառնալու տնտեսության զարգացման համար»,- խոսքում նշել է Շիրակի մարզպետը՝ հավաստելով, որ արվում է հնարավորը ճանապարհի մյուս հատվածները ևս շուտ շահագործելու համար։
Նշենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի 23կմ հատվածի շինաշխատանքներն իրականացրել է «Սինոհիդրո» չինական կազմակերպությունը, տեխնիկական հսկողությունը` «Այառդի» իտալական կազմակերպությունը:
Ըստ ՆԳՆ-ի կողմից հաստատված ժամանակավոր երթևեկության պլանի՝ նորաբաց հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը 70կմ-ժամ է։