Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային փուլերի մրցումները

21.03.2025

 Շիրակի մարզում կայացել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 1-ից 3-րդ և 4-ից 6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպորտլանդիա»» մարզական միջոցառման համայնքային փուլերի մրցումները։
Թիմերի կազմերում ընդգրկված են եղել 5-ական տղա և աղջիկ։ Միջոցառման նպատակը ֆիզկուլտուրայի և սպորտի միջոցով դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդումն ու նրանց ֆիզիկական որակների բարելավումն է, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆիզկուլտուրային, առողջարարական ու մարզական զանգվածային աշխատանքների կազմակերպման խթանումը։
Միջոցառման ծրագրում ընդգրկված են եղել «Խաղային փոխանցավազքեր», «Փոխանցավազք արգելքների հաղթահարումով», «Փոխանցավազք մարմնամարզական օղակներով», «Վարժություն երկանիվ հեծանվով» և «Օլիմպիական խորհրդանիշի հավաքում» մրցաձևերը։
Համայնքներում լավագույնները ճանաչված դպրոցական թիմերն իրավունք են ստացել մասնակցելու ապրիլի 21-ից 22-ը անցկացվող սպորտլանդիայի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումներին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-26 17:28:09