Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Գյումրու թիվ 23 դպրոց

24.03.2025

 Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ այսօր այցելել է Գյումրու թիվ 23 դպրոց, որտեղ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ համատեղ լաբորատոր սարքավորումների գործարկման և բնագիտական լաբորատորիաների ուղղությամբ ուսուցիչների կարողությունների զարգացման նպատակով՝ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների 5-օրյա վերապատրաստման դասընթացը:
Ծրագրի շրջանակում իրականացվելու է մարզի 73 դպրոցների «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների ուսուցիչների վերապատրաստում, այդ դպրոցներին տրամադրվել է լաբորատոր գույքը:
Նախարարն ու մարզպետի տեղակալը ոլորտային պատասխանատուների հետ սկզբում հանդիպել են վերապատրաստման եկած ուսուցիչների հետ, այնուհետև շրջել դասասենյակներով, հետևել վերապատրաստումների գործընթացին, զրուցել մասնակիցների հետ, հետաքրքրվել անելիքներով ու լսել նրանց տպավորությունները։
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի «Հանրակրթական դպրոցների վերազինում» ենթաբաղադրիչի շրջանակում, որի արդյունքում հանրակրթական դպրոցների դասավանդման և ուսուցման պայմանների բարելավման նպատակով ՀՀ մի քանի մարզերի դպրոցներում հիմնվել են շուրջ 160 լաբորատորիաներ, որոնք համալրվում են բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումներով, անհրաժեշտ կահույքով և ուսումնական նյութերով: Ամբողջությամբ մշակվել են ուսուցիչների վերապատրաստման մոդուլները, որոնք հասանելի են նաև առցանց հարթակում: Առանձին նախատեսված է նաև ցուցադրական տեսանյութերի տրամադրում, որից ուսուցիչները ցանկացած պահի կկարողանան օգտվել: Առկա է նաև հետադարձ կապի հնարավորություն:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-26 17:28:09