Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրի քաղաքի Շիրակացի և Խորենացի փողոցների վերականգնման աշխատանքները շուտով կմեկնարկեն

25.03.2025

 Գյումրի քաղաքի Շիրակացի և Խորենացի փողոցների վերականգնման աշխատանքները շուտով կմեկնարկեն
ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Գյումրի քաղաքի Շիրակացու և Խորենացու փողոցների վերականգնման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2025/30Շ)։
«Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի և Խորենացի փողոցների վերականգնման աշխատանքներ» մրցութային հայտով՝ ծավալաթերթ-նախահաշիվը կազմում է 1 մլրդ 124 մլն 371 հազար դրամ։ Նախատեսվում է 33035 քմ ճանապարհային հանգույցի նորոգում՝ 2440 գծամետր։
Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 25-ը՝ ժամը 11։00։
Մրցույթի մասին այլ մանրամասներ հետևյալ հղմամբ՝
https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do...

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 18:03:17