Նորություններ
Շիրակի մարզում ընթանում են վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը
26.03.2025
Շիրակի մարզում ընթանում են Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը։ Միջոցառումն անցկացվում է դպրոցականների շրջանում բասկետբոլ մարզաձևի զարգացման, դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդման, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացման, ֆիզիկապես առողջ և բարոյապես կայուն սերնդի ձևավորոման նպատակով:
Բասկետբոլի լիգան անցկացվում է 2 տարիքային խմբով՝ 10-12 տարեկան (5-6-րդ դասարաններ) և 13-15 տարեկան (7-9-րդ դասարաններ) դպրոցականնների թիմերի միջև։ Թիմի կազմում պետք է ընդգրկված լինեն և տղաներ և աղջիկներ: Հանդիպման ընթացքում խաղահրապարակում թիմի կազմում միաժամանակ պետք է գտնվեն 2*3 հարաբերակցությամբ աշակերտներ՝ 3 տղա և 2 աղջիկ կամ 2 տղա և 3 աղջիկ:
Մրցումները անցկացվում են 4 փուլով՝ համայնքային, մարզային, միջմարզային և հանրապետական եզրափակիչ։ Համայնքային փուլերում հաղթող ճանաչված թիմերը իրավունք կստանան մասնակցելու ապրիլի 14-17-ը Գյումրիում նախատեսված «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի Շիրակի մարզային փուլի մրցումներին։