Նորություններ
Կառավարության որոշմամբ Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 156 մլն 498 հազար դրամ սուբվենցիոն 4 ծրագրերի համաֆինանսավորման համար
27.03.2025

Կառավարությունն այսօրվա որոշմամբ Շիրակի մարզպետի աշխատակազմին տրմադրված 156 մլն 498 հազար դրամ գումարն ուղղվելու է սուբվենցիոն 4 ծրագրերի պետության մասնաբաժնի համաֆինանսավորմանը։
Գյումրի համայնքի համայնքային 2 այգիների, 1 պուրակի բարեկարգման և 1 զբոսայգու կառուցման աշխատանքներ /Գյումրի-Կուրսկ հայ-ռուսական բարեկամության այգի/ ծրագրի համաֆինանսավորման նպատակին նախատեսվել է 18 մլն 114 հազար դրամ գումար։ Աշխատանքներն ավարտված են, բարեկարգվել է 9970 քառակուսի մերտ տարածք։
25 մլն 313 հազար դրամ գումարն էլ ուղղվել է Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի 16 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում /Լմբատ 1 թաղամասի 23, 28, 29, 33, Լմբատ 2 թաղամասի 4, 15, 17,11, 16, 25 և Շինարարների 7 բազմաբնակարան շենքեր/ ծրագրի համաֆինանսավորմանը։ Աշխատանքներն ավարտված են, 11 բազնաբնակարան շենքերի տանիքները նորոգված են։
Ախուրյան համայնքի Ախուրյան, Երազգավորս, Բայանդուր բնակավայրերի կարիքների համար ավտոգրեյդերի և մինի ամբարձչի ձեռքբերում սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար Կառավարությունը նախատեսել է 47 մլն 628 հազար դրամ։ Գույքը ձեռքբերված է։
Ախուրյան համայնքի Ախուրյան, Երազգավորս, Բայանդուր բնակավայրերում աղբահանության աշխատանքների կազմակերպման համար ճանապարհային բազմաֆունկցիոնալ մեքենայի և 300 հատ նոր անվավոր աղբամանների ձեռքբերման համար նախատեսվել է 65 մլն 442 հազար դրամ գումար։ Տեխնիկան և գույքը ձեռքբերված է։