Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

27.03.2025

 Թատերարվեստի հարգելի ներկայացուցիչներ, թատրոնի սիրելի երկրպագուներ

Շնորհավորում եմ բոլորիդ Թատրոնի միջազգային օրվա առթիվ։
Թատրոնի շնորհիվ ոչ միայն սերունդներ են կրթվում և դաստիրարակվում, այլև արվեստի այս ճյուղը հասարակության տրամադրությունների, մտորումների, ձգտումների, հանրության գեղագիտական ճաշակի, անհատի արժեհամակարգի ձևավորման վրա է մեծ ազդեցություն թողնում։
Անժխտելի է, որ թատրոնի բացառիկ հնարավորության արդյունքում իրական և բեմական աշխարհի եզրագիծն անհետանում է, ներկայացման ժամանակ հանդիսատեսը տեղափոխում է մի միջավայր, որտեղ կյանքն այնպիսին է, ինչպիսին կա, ցանկալի է, որ լինի կամ հակառակը՝ երբևէ չպետք է լինի։

Հարգելիներս, հայ թատերարավեստի հնագույն ավանդույթները զարգացնելով, դուք բոլոր մարտահրավերներին դեմ հանդիման արժանապատվորեն շարունակում եք իսկական արվեստագետին վայել գործունեություն ծավալել, ձևավորել մշակույթ ու հարստացնել այն՝ երկխոսության մեջ լինելով դահլիճում ներկա հանդիսատեսի հետ:

Առանձնահատուկ շնորհավորում եմ Գյումրու Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տաղանդաշատ հանրույթին, Գյումրու Ստ.Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի, Մտորումների թատրոնի նվիրյալներին, որոնց աշխատանքը միտված է միմիայն մարդկային ամենաբարձր արժեքներ ստեղծելուն։

Բոլորիդ մաղթում եմ ստեղծագործական անսպառ էներգիա, թող ոգևորությունն ու մոտիվացիան մշտապես լինեն ձեզ հետ՝ մղելով բեմական նոր նվաճումների։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 16:49:42