Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանրապետական շտապօգնության Գյումրու կայանը համալրվել է 6 նոր մեքենայով

28.03.2025

Հանրապետական շտապօգնության Գյումրու կայանը համալրվել է 6 նոր մեքենայով, շտապօգնության մեքենաների հանձնման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը։
Կորեայի նվիրատվությամբ ստացած շատպօգնության մեքենաները Հայաստանում վերազինվել են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, միջազգային չափանիշներին համապատասխան 6 ռեանիմոբիլները պատրաստ են համալրել մարզային շատպօգնության ավտոպարկը:
«Հանրապետական շտապօգնության ծառայության» պատասխանատուների հետ նախարարն ու մարզպետի տեղակալը շրջայց են կատարել Հանրապետական շտապօգնության օպերատիվ կառավարման կենտրոնում, որը սպասարկում է Շիրակի, Արագածոտնի, Լոռու և Տավուշի մարզերի բնակչությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-31 14:45:56