Նորություններ
Շարունակվում են Շիրակի մայր ջրանցքով Կառնուտի ջրամբարում ջրի կուտակման աշխատանքները
28.03.2025
Շարունակվում են Շիրակի մայր ջրանցքով Կառնուտի ջրամբարում ջրի կուտակման աշխատանքները։
Աշխատանքների ընթացքին տեղում հետևել են մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն ու մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։
Անցած տարիներին ոռոգման սեզոնի ընթացքում առաջացած խնդիրները հաշվի առնելով` ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները ոռոգման մեկնարկին ջրամբարներում համապատասխան քանակության ջուր ամբարելու համար:
Կառնուտի ջրամբարում ջրի կուտակումը անխոչընդոտ իրականացնելու նպատակով` կատարվել են Շիրակի մայր ջրանցքի որոշակի մաքրման աշխատանքներ։