Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզի դպրոցականների շրջանում անցկացվում է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը

28.03.2025

 Արդեն երկրորդ տարին է, ինչ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից դպրոցականների շրջանում անցկացվում է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը։
Երկու տարիքային խմբերով՝ մրցումներին մասնակցում են Երևանի և ՀՀ մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների հավաքական թիմերը: Թիմերի կազմերում ընդգրկված են 2-ական տղա և աղջիկ։
Մրցաշարի Շիրակի մարզի համայնքային փուլերի 5-9-րդ դասարանների մրցապայքարին մասնակցել են 58, իսկ 10-12-րդ դասարաներինը՝ 51 դպրոցների թիմեր։ Համայնքներում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը կմասնակցեն ապրիլի 10-11-ը Գյումրիում անցկացվող մրցաշարի Շիրակի մարզային ընտրական փուլին։ Այս փուլի հաղթող թիմերն էլ իրավունք կստանան Շիրակի մարզը ներկայացնելու ապրիլի 26-27-ը Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում կայանալիք մրցաշարի եզրափակիչ մրցումներին:
Հանրապետական եզրափակիչում մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով։ Հաղթող դպրոցը կստանա 4 մլն, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը գրաված դպրոցները համապատասխանաբար՝ 2,5 մլն և 1,5 մլն ՀՀ դրամ։
Կպարգևատրվեն նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝
1-ին տեղ՝ 700 հազար դրամ,
2-րդ տեղ՝ 500 հազար դրամ,
3-րդ տեղ 300 հազար դրամ:
Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները ևս կպարգևատրվեն դրամական մրցանակներով՝
1-ին տեղ՝ (4 մասնակից) 150 հազարական դրամ,
2-րդ տեղ՝ (4 մասնակից) 100 հազարական ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ (4 մասնակից) 75 հազարական դրամ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-31 14:45:56