Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարության որոշմամբ հատկացված 182 մլն դրամ գումարն ուղղվելու է Շիրակի մարզի 10 դպրոցներում նորոգման, վերակառուցման աշխատանքների իրականացմանը

03.04.2025

 Կառավարության որոշմամբ այսօր հատկացված 182 մլն դրամ գումարն ուղղվելու է Շիրակի մարզի 10 դպրոցներում նորոգման, վերակառուցման աշխատանքների իրականացմանը:
Գումարի առյուծի բաժինը նախատեսվում է Ազատանի միջնակարգ դպրոցի տարրական դասարանների համար նախատեսված մասնաշենքի նորոգման աշխատանքների ապահովմանը։ Ասիական Զարգացման Բանկի ֆինանսավորմամբ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում արդեն իսկ կառուցվել է Ազատանի միջնակարգ դպրոցի միջին և ավագ դասարանների համար նախատեսված մասնաշենքը։
Գումարն ուղղվելու է հետևյալ դպրոցներին
«Ազատանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ /տարրական դասարանների մասնաշենք/- 168 մլն 829 հազար դրամ
«Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ -512 հազար դրամ
«ք․ Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց» ՊՈԱԿ -2 մլն 16 հազար դրամ
«ք․ Գյումրու թիվ 38 հիմնական դպրոց» ՊՈԱԿ – 694 հազար դրամ
«ք․ Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց» ՊՈԱԿ -1 մլն 165 հազար դրամ
«ք․ Գյումրու թիվ 28 հիմնական դպրոց» ՊՈԱԿ -910 հազար դրամ
«Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ- 3 մլն 274 հազար դրամ
«Փանիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ -1 մլն 159 հազար դրամ
«Գյումրու թիվ 20 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-1 մլն 586 հազար դրամ
«Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-1 մլն 856 հազար դրամ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 18:03:17