Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այցելել է «Փարոս» հիմնադրամի» Գյումրու «Դեպի առաջ» երեխաների կենտրոն

08.04.2025

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր աշխատակազմի պատասխանատուների հետ այցելել է «Փարոս» հիմնադրամի» Գյումրու «Դեպի առաջ» երեխաների կենտրոն, որը տոնում է գործունեության 10-ամյա հոբելյանը։
«Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանի, «Դեպի առաջ» կենտրոնի ներկայացուցիչների ու սաների ուղեկցությամբ մարզպետը շրջել և ծանոթացել է այստեղ գործող խմբակների աշխատանքներին, զրուցել երեխաների հետ, լսել ապագայի հետ կապված նրանց երազանքերի ու պլանների մասին պատմությունները՝ հորդորելով լավ սովորել և ընձեռված հնարավորություններից առավելագույնս օգտվել։
Դավիթ Առուշանյանը կարևորել է կենտրոնի գործունեությունը սերունդների դաստիարակության գործում. «Ձեր գործունեությունը վկայում է այն մասին, որ ամենաճիշտ բարեգործությունն այն է, երբ մարդուն պատրաստում են կյանքում ապահովելու իրեն, այլ ոչ թե ուղղակի ապահովում են նրան։ Գյումրիում բնակվող մեր երեխաների համար կենտրոնի գործունեությունը կարևորագույն նշանակություն ունի, քանի որ տաքուկ միջավայր լինելուց զատ, երեխաներն այստեղ ստանում են կրթական, հոգեբանական, սոցիալական և մարդասիրական աջակցություն, կտրվում առօրյա կյանքից և սովորում ստեղծագործել, պատրաստել, ուղղակի երազել ու վստահ նայել դեպի առաջ»:
Նշենք, որ «Փարոս» հիմնադրամի «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնի ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին՝ յուրաքանչյուր շաբաթ ապահովելով ավելի քան 180 երեխաների անհրաժեշտ կրթական, հոգեբանական, սոցիալական աջակցություն։ Այժմ կենտրոնն ապահովված է դասասենյակներով, ունի նկարչության սրահ, ինժեներական լաբորատորիա, համակարգչային սենյակ, խոհանոց, խաղահրապարակ ու ջերմոց։
«Դեպի առաջը» առաջ է շարժվում հաստատակամությամբ՝ յուրաքանչյուր երեխա նոր հայտնագործության ներուժ ունի, մնում է այն գտնել ու ճանապարհ հարթել դրա համար։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 18:03:17